Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին բնապահպանական մի շարք հարցեր

26.02.2021

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սևան» ազգային պարկի տնօրենին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին Գեղարքունիքի մարզում առկա մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: Խոսվեց Գեղարքունիքի մարզի համայնքներով անցնող և Սևանա լիճ թափվող գետերի աղտոտվածության ներկայիս վիճակի մասին և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ ուժերով բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ՝ գետերը աղտոտվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:
Քննարկման ընթացքում խոսք գնաց համայնքների վարչական տարածքներից հողի բերրի շերտի դուրսբերման և այլ օգտակար հանածոների անօրինական շահագործման մասին: Նպատակահարմար համարվեց՝ համատեղ ուժերով վերահսկողություն իրականացնել հանքերի օրինական շահագործման և հողատարածքների բերրի շերտերի պահպանության և օգտագործման ուղղությամբ:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աղբավայրերի շահագործմանը: Այս թեմայի շրջանակներում հանդիպման մասնակիցներն առաջարկեցին առաջիկա ամիսների ընթացքում անցկացնել մազային շաբաթօրյակներ, հետևողական լինել, որպեսզի համայնքները պարբերաբար իրականցնեն աղբահանություն և աղբավայրերը շահագործեն օրենքով սահմանված կարգով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շաբաթօրյակների ընթացքում ծառատունկեր իրականացնելու մասին:
Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55