Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանում

26.02.2021

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Գեղարքունիք-3», «Գեղարքունիք-4», «Գեղարքունիք-8» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, «Ատրիում» ՍՊԸ նախագծային կազմակերպության տնօրեն Կարեն Առաքելյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները, «Հայնախագիծ» ինստիտուտի հեղինակային խմբի անդամները, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ և մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչներ:
Հանրային քննարկման արդյունքում որոշվեց, որ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը մշակող կազմակերպությունների աշխատակիցները յուրաքանչյուր համայնքում կկազմակերպեն նոր քննարկումներ, առաջադրված հարցերին կտրվեն համապատասխան լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55