Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռմբակոծությունից հետո հիմնանորոգվում է Կութի միջնակարգ դպրոցը

22.02.2021

2020 հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնակիորեն վնասվեց նաև Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի միջնակարգ դպրոցը: Ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ: Դրանք կրում են բարեգործական բնույթ: Նախաձեռնությունը հեղինակը՝ VIWA բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է «Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն: Կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի և 1 առանձնասենյակի վնասված և քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում: Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև մարտի 6-ը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55