Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառումներ նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան

19.02.2021

Այսօր, փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական մի շարք դպրոցներում տեղի են ունեցել միջոցառումներ, բաց դասեր, ճանաչողական զրույցներ՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ:
2008 թվականից ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, քառյակներով ու պոեմներով:
Մարզի դպրոցներում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում աշակերտներն ու մանկավարժները միմյանց գրքեր են նվիրել, հյուրընկալել գրական աշխարհի ներկայացուցիչների: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55