Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում անցկացվում են «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ

19.02.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում, համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշման, շարունակվում են կազմակերպվել «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ։


Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումը, որին մասնակցեցին I-IX դասարանների աշակերտները: Անցկացվեցին մրցումներ սահնակներով, պարանի ձգում, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային կոխ, սպորտլանդիա և շախմատ: Միջոցառման վերջում վառված խարույկը իր շուրջը համախմբեց բոլոր մասնակիցներին:

«Գեղարքունյաց ձմեռ-2021» մարզամշակութային միջոցառումներ անցկացվեցին նաև Սևան քաղաքում՝ Սևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55