Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում

17.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը: Այս անգամ Հայոց բանակ ճանապարհվեցին Սևանի և Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Վարդենիսում զորակոչին մասնակցեց, նորակոչիկներին, նրանց ծնողներին և հարազատների շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը, իսկ Սևան քաղաքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Դիմելով նորակոչիկներին՝ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաները նրանց մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթանում է ըստ պլանային առաջադրանքի, նորակոչիկները մեծ պատրաստակամությամբ են մեկնում ծառայության:
Ձմեռային զորակոչի հերթական փուլերն առաջիկա օրերին կընթանան նաև Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55