Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 31 բնակավայրերում անցկացվեցին ուսումնական վարժանքներ

27.01.2021

2021 թվականի հունվարի 12-21-ը Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության կողմից Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գ. Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի քաղաք, Երանոս, Ծակքար, Վարդենիկ, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Սևան բնակավայրերում անցկացվել է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, որի ընթացքում փորձակվել են էլեկտրական շչակները: Վարժանքների ընթացքում իրականացվել է նաև բնակչության պատսպարում, մարզային ՓՎ-ի մասնագետների կողմից համայնքապետարանների աշխատակիցների շրջանում ցուցաբերվել է մեթոդական խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ էլեկտրաշչակների փորձարկմանն ուղղված ուսումնական վարժանքների մասին բնակիչները նախապես իրազեկվել էին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55