Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնն աշխատանքային տարին փակել է նկատելի առաջընթացով

18.01.2021

Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնը 2020 թվականին ունեցել է նկատելի ձեռքբերումներ՝ աշխատանքային տարին եզրափակելով շահույյթով։ Ինչպես տեղեկացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2020 թվականի ընթացքում կատարվել է հեմոդիալիզի բաժանմունքի ծավալում 5 մահճակալով, բժշկական եւ տնտեսական նշանակության գույքի համալրում, պահանջվող չափորոշիչներին համապատասխան շահագործում, սպասարկող անձնակազմի վերապատրաստում, ստեղծվել է 10 նոր աշխատատեղ։
ԲԿ շահույթի, առողջապահության նախարարության և առանձին բարերարների կողմից կատարված ներդրումների հաշվին իրականացվել են հիմնանորոգման եւ վերազինման աշխատանքներ հեմոդիալիզի, վերակենդանացման, մանկական, վիրաբուժական, թերապեւտիկ բաժանմունքներում։ Բարելավվել է ֆլյուրոգրաֆիկ ծառայության կաբինետը։ Էխոկարդիոգրաֆիայի կաբինետը եւս շահագործվում է արդի չափորոշիչներին համապատասխան։ Կլինիկո-ախտորոշիչ լաբորատորիայում թվով չորս սենյակներ են վերանորոգվել, կլինիկական եւ կենսաքիմիական ծառայություններում ձեռք են բերվել ժամանակակից եւ արդիական անալիզատորներ, տնտեսական նշանակության գույք։ Բաժանմունքներն ապահովվել են շուրջօրյա սառը եւ տաք ջրամատակարարմամբ։
Բժշկական կենտրոնի տնօրենի հավաստմամբ թվերը խոսուն են նաեւ բուժսպասարկման որակի բարձրացման, ձեռնարկության եկամուտների ավելացման առումներով։
«Ռազմական դրությամբ պայմանավորված, Մարտունու ԲԿ-ում բուժվել եւ ծառայության է վերադարձել 496 զինծառայող, Covid-19-ի բաժանմունքում բուժվել է 435 հիվանդ։ Հիվանդանոցում հոսպիտալացվել է 3611 հիվանդ, որը գրեթե 400–ով գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը։ Ֆինանսական առանձին ցուցանիշների վերլուծականը ցույց է տալիս, որ պետպատվերի ուղղությամբ մատուցված ծառայությունները 2019 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել են 30 տոկոսով, իսկ 2020 թվականի ցուցանիշները 2019 համեմատ՝ 43 տոկոսով։ Վճարովի ծառայությունների ուղղությամբ 2019 թվականի ցուցանիշները 2018 թվականի համեմատ ավելացել են 60 տոկոսով, իսկ 2020 թվականի ցուցանիշները 2019 թվականի համեմատ կազմել են 30 տոկոս աճ։ 2018-2020 թվականներին բացվել է 44 նոր աշխատատեղ, որի մեջ ներառված չէ Covid-19-ի բաժանմունքի 72 աշխատատեղը։
Եկամուտների հետ մեկտեղ աճել են նաեւ պետբյուջե մուծվող հարկերը։ Այսպես, եթե 2019 թվականին բոլոր հարկերի ուղղությամբ ձեռնարկությունը պետական գանձարան է փոխանցել 152,9 ապա 2020 թվականին՝ այն հասել է 191 միլիոն դրամի»,- նշեց ԲԿ տնօրենը:
Հավելենք նաև, որ 2020 թվականի ֆինանսական տարվա ավարտին կենտրոնում մատուցված վճարովի ծառայությունների ուղղությամբ առաջացած հաշվարկային տնտեսված գումարներից Հայաստան Համահայկական Հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն դրամ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55