Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոչ ֆորմալ կրթություն՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների համար

11.01.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում կազմակերպվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն՝ ապահովելով բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների պահանջարկը:
ՀՀ մարզերում համապատասխան որակներով մասնագետներ կրթելը կնպաստի ոլորտային մասնագետների քանակի ընդլայնմանը, ստարտափների զարգազմանը, նոր տեխնոլոգիական կենտորնների/լաբորատորիաների ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը՝ ներգրավելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ։
Ապակենտրոնացնելով ԲՏ ոլորտում մասնագետների կենտրոնացումը մայրաքաղաքում` նպաստում ենք մարզերի ու Երևանի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը:
Շուրջ 6000 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների համար նախատեսված և իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագրին մասնակիցը դառնալով կարող եք պետության կողմից ստանալ 30-ից մինչև 90 % համաֆինանսավորում՝ մասնակցելով կրթական 19 ուղղությամբ դասընթացներին, որի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

https://edu.hti.am/ կայքում:
Դասընթացը նախատեսված 16 տարին լրացած ՀՀ-ում բնակվող ՀՀ և ԱՀ-ում բնակվող ԱՀ քաղաքացիների համար, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի չափորոշիչներին:
Ուղղություններ՝
Քանի որ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2020 թվականին, այս պահին հավքագրում իրականացվում է միայն՝
Machine Learning (սկսնակ մակարդակ),
React.JS,
Android,
iOS,
SAS Base դասընթացների շրջանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55