Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային ենթակայության 9 հանրակրթական դպրոցներ հայտագրվել են` մասնակցելու պետական ավարտական քննություններին

23.12.2020

2020-21 ուսումնական տարում ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից դեկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում պետական ավարտական քննություններ հանձնելու համար հայտագրվել են 15 հանրակրթական դպրոցներ, որոնցից 9-ը մարզային ենթակայության դպրոցներ են: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ըստ առարկաների 117 աշակերտ ավարտական քննություններ կհանձնեն Հայոց լեզու և գրականություն, 147 աշակերտ՝ մաթեմատիկա և 212 աշակերտ՝ Հայոց պատմություն առարկաներից:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսին մեկնարկել է ՀՀ դպրոցականների 2020-21 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը՝ բնագիտական առարկաների գծով, օնլայն տարբերակով: Գեղարքունիքի մարզի 117 հանրակրթական դպրոցներից օնլայն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3775 աշակերտ: Դեկտեմբերի 22-ի դրությամբ արդեն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն առարկաների ներդպրոցական փուլը,որոնց արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 27-ին, իսկ կենսաբանություն, քիմիա, աստղագիտություն առարկաների մասով նախատեսված մրցույթի ներդպրոցական փուլը կանցկացվի 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55