Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի հետ ամանորյա ծրագիր է նախապատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար

23.12.2020

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից Երևան և ՀՀ տարբեր մարզեր տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ:
Գեղարքունիքի մարզում Հիմնադրամն իր նախաձեռնությունը կյանքի է կոչում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցված:
Մարզում նախատեսված է կազմակերպել 6 նման միջոցառում, որոնք իրականացվել են դեկտեմբերի 22-ին, 23-ին, իսկ վերջինը՝ նախատեսված է դեկտեմբերի 24-ին՝ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:
Փոքրիկ հանդիսատեսի տրամադրությունը կիսեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով շփվեց արցախցի երեխաների հետ և ընկերակցեց նրանց՝ դիտելով ներկայացումից մի հատված:
Դեկտեմբերի 22-ին քալանթարցիները հանդես եկան Վարդենիսի, Մարտունու տարածաշրջանների և Գեղամասար համայնքների երեխաների, իսկ դեկտեմբերի 23-ին՝ Սևանի և Գավառի տարածաշրջանների համայնքների երեխաների առջև: Նրանք բեմականացրեցին «Անտառի առեղծվածը» հեքիաթը, իսկ ծրագրի ավարտին երեխաները հիմնադրամի կողմից ստացան ամանորյա նվերներ:

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից երեխաների՝ Գավառ տեղափոխման ծախսերը հոգացել է Գեղարքունիքի մարզպետարանը, կազմակերպչական մնացած աշխատանքները համակարգել են մարզպետարանի մշակույթի և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:
Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական այդ ծրագրից կօգտվեն նաև Գավառի մանկատան սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55