Նորություններ
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է արցախցի դպրոցականներին
26.11.2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Մարտունի համայնքում Արցախի Հանրապետությունից ժամանած փախստական երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Մարտունու համայնքապետարանի վերահսկողությամբ նշված աջակցությունը բաժանվում է արցախցի դպրոցահասակ երեխաներին՝ խրախուսելով նրանց կյանքում կրթության կարևորությունը և դերը: Նաև, համայնքում կազմակերպվում և վերահսկվում է ԱՀ-ից ժամանած փախստական երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը: