Նորություններ
Գեղարքունիքի մարզից արտերկրում բնակվող անձինք շարունակում են օգնել Արցախին
06.11.2020

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից արտերկրում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից վերջին 40 օրերի ընթացքում Արցախին և առաջնագծին ցուցաբերվել է մեծածավալ աջակցություն՝ տրանսպորտային միջոցների նվիրաբերության, հագուստի, տեխնիկայի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրման տեսքով: Բարեգործական նախաձեռնությունները մեր հայրենակիցների կողմից, կրում են շարունակական բնույթ: Հերթական բարեգործությունը պատկանում է Զոլաքար համայնքից ՌԴ Պերմ քաղաքում բնակվող եղբայրներին: Եփրեմ, Երեմ, Գագիկ և Գևորգ Սաֆարյաններն օրերս առաջնագծին նվիրաբերեցին ՈՒԱԶ Hunter (ՎԻԼԻՍ) մակնիշի մեկ ավտոմեքենա՝ գերազանց վիճակում:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Սաֆարյան եղբայրներին և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր թիկունքից իրենց ներդրումն են ունենում հայրենի երկրի սահմանների պաշտպանության գործին: