Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի բնակիչների աջակցությունը առաջնագծին

05.11.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի կողմից առաջնագծին տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ, ծխախոտ, հագուստ, ձմեռային սապոգներ, քնապարկ, դեղորայք, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, գազի բալոններ, վառարաններ, լապտերներ, դիզվառելիք, 1400 հատ տուֆ քար: Առաջնագծին օգնելու նպատակով 500 000 դրամ տրամադրել է համաքաղաքացի Կարեն Բոթոյանը, 250 000 - ական դրամ՝ Տիգրան Սահակյանը և Վահե Քալոյանը, 215 000 դրամ՝ Կարմեն Մկրտչյանը:
Այս օրերին նաև Հայաստանի տարբեր մարզերից մեծաքանակ հումանիտար օգնություն է հասցվել Վարդենիսի համայնքապետարան, որն անմիջապես տեսակավորվել և ուղարկվել է Արցախ կամ առաջնագիծ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարդենիս համայնքի բնակիչներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
Վարդենիս համայնքի բնակիչների կողմից Արցախին և առաջնագծին պարբերաբար ցուցաբերվող աջակցությունների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Վարդենիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, անցնելով հետևյալ հղումով. https://www.facebook.com/vardenishamaynq:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55