Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցուցահանդես-վաճառքի հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

04.11.2020

Նոյեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանում գործող թանգարանների մասնակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայի տարածքում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը պետք է փոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնությանը միացել և ցուցահանդես-վաճառքով հանդես է եկել նաև Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը: Տաղավարում ներկայացվել են Գավառի մանկատան, Գավառի արվեստի դպրոցի, Գեղարքունյաց թեմի Գավառի կիրակնօրյա դպրոցի և «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև Գավառի փախլավան, գաթան և շաքարլոխումը: Գեղարքունիքի մարզը ներկայացնող տաղավար այցելել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանատու աշխատակիցներ, երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը՝ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30