Նորություններ
Երանոս համայնքը շարունակում է օժանդակությունը առաջնագծին
04.11.2020

Երանոս համայնքը շարունակում է աջակցությունը ցուցաբերել առաջնագծին և Հայաստան համահայկական հիմնադրամին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, Երանոս համայնքում և արտերկրում բնակվող երանոսցիների կողմից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 345 հազար դրամ, ավելի քան 11 միլիոն ռուսական ռուբլի, 7100 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, առաջնագիծ է ուղարկվել 51 միլիոն 12 հազար դրամ արժողության տեխնիկա, սարքավորումներ, սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։Օժանդակությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ։
Երանոս համայնքի բնակիչների և արտերկրում բնակվող երանոսցիների կողմից ցուցաբերած աջակցությունների վերաբերյալ կարող եք տեղեկանալ Երանոսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/yeranosigyuxapetaran:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Երանոս համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող երանոսցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: