Նորություններ
Գեղարքունիքի մարզի մանկավարժները մասնակցում են հայրենիքի պաշտպանությանը
03.11.2020

Արցախյան պատերազմի օրերին առաջնագծում հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչում և մեր երկրի սահմաններն են պահում նաև Գեղարքունիքի մարզից մեկնած կամավորական ջոկատների տղաները, որոնց շարքում են նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ, այլ առարկաների գծով բազմաթիվ մանկավարժներ, ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներ: Այս պահին նրանք մարտի դաշտում մասնակցում են հայրենի երկրի պաշտպանությանը՝ ցուցաբերելով արիություն և խիզախություն, որոնց մասին փաստում է վերջերս առաջնագծից ուղարկված նամակը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի իր երախտագիտությունն է հայտնում Գեղարքունիքի մարզից կամավորագրված անձանց և այն մանկավարժներին, ովքեր այս պահին գտնվում են առաջնագծում և իրենց ծառայությունն են մատուցում հայրենիքի պաշտպանության Սուրբ գործին՝ ցանկանալով նրանց անվտանգ ծառայություն և հաղթական վերադարձ: