Նորություններ
Ավելի քան 45 միլիոն դրամ Հայաստան համահայկական հիմնադրամին
02.11.2020

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները իրենց հայրենասիրական պարտքն են կատարում՝ առաջնագծին ցուցաբերելով տարատեսակ աջակցություն: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի 116 հանրակրթական դպրոցները, միանալով «Մենք ենք մեր սահմանները». համախմբվենք հանուն հայրենիքի նախաձեռնությանը, հավաքագրել և Հայաստան համահայկական հիմնադրամին են փոխանցել մոտ 45 միլիոն 342 հազար 270 դրամ, որից 22 միլիոն 732 հազար 680 դրամը մանկավարժները փոխանցել են իրենց սոցիալական փաթեթի գումարից: Այս ձեռնարկին մասնակցել են մանկավարժական կոլեկտիվները, աշակերտական և ծնողական խորհուրդները: