Նորություններ
Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները
31.10.2020
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը։ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ , շուրջ 8000 հեկտար կարտոֆիլի ցանքերից մնացել է բերքը հավաքել մոտ 90 հեկտար տարածքում։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 240-250 ցենտներ։ Հոկտեմբերի վերջին օրերի դրությամբ սկսվել է նաեւ կաղամբի բերքահավաքը, որի ցանքատարածությունները կազմում են շուրջ 600 հեկտար։ Այս ուղղությամբ եւս բերքատվության արդյունքները գոհացուցիչ են։ Նույն աղբյուրի հավաստմամբ այս տարի գոհացուցիչ արդյուքն են տվել աշնանացան ցորենի ցանքերը, որոնցում մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 30-32 ցենտներ։ Հոկտեմբեր ամսին մարզում ավարտվել է նաեւ անասնակերի բերքահավաքը։ Մարզի տնտեսություններում կուտակվել է շուրջ 115 հազար տոննա խոտ եւ 22 հազար տոննա ծղոտ։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ մարզում կատարվել է մոտ 7700 հեկտար աշնանացան, որի աշխատանքները շարունակվում են: