Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովակ համայնքն աջակցում է առաջնագծին

30.10.2020


Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչների կողմից առաջնագծին օժանդակելու նպատակով Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 448 հազար 500 ռուբլի, 150 հազար դրամ, 1200 դոլար եւ 100 եվրո: Առաջնագծի կարիքների համար հանգանակվել է 1 միլիոն 77 հազար 500 ռուբլի, 1 միլիոն 249 հազար դրամ, 700 դոլար եւ 500 եվրո: Առանձին բնակիչներ սեփական միջոցներով գնվել եւ առաջնագծին տրամադրվել է սնունդ, ծխախոտ, հագուստ, սարքավորումներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Օժանդակությունն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովակ համայնքի բնակիչներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03