Տպել
Նորություններ
Ծակքարի զարգացման հիմնադրամը վրաններ է տրամադրել Արցախին
30.10.2020
Արցախին աջակցություն ցուցաբերելու նպատակով բարեգործական հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Ծակքարի զարգացման հիմնադրամը: Այս անգամ հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 1000 հատ 3-4 տեղանոց վրան: Հիմնադրամի ներկայացուցիչ Գոռ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ձեռք բերված վրաններից 700 հատը տրամադրվել է ՀՀ ՊՆ-ին, իսկ մնացածը ուղարկվել է Արցախ: