Նորություններ
Ծովինար համայնքի բնակիչները և առանձին բարերարներ աջակցում են առաջնագծին
30.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի բնակիչ Էդիկ Գևորգյանի կողմից նվիրաբերվել է «ՈՒԱԶ» մակնիշի 1 ավտոմեքենա: Եվս 1 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա էլ նվիրաբերել է Ծովինարի համայնքապետարանը: Համայնքապետարանի կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն դրամ, իսկ համայնքի բնակիչների կողմից՝ 100 հազար դրամ: ՌԴ Օկտյաբրսկ քաղաքում բնակվող ծովինարցիների կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 2 միլիոն, Բրատսկ քաղաքում բնակվող ծովինարցիների կողմից՝ 700 հազար ռուբլի: Ծովինար համայնքի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Եղիշե Հարեյանի կողմից նույն հիմնադրամին է փոխանցվել 150 հազար ռուբլի: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովինար համայնքի բնակիչներին և ծովինարցի բարերարներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: