Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը զգալի աջակցություն է ցուցաբերում Արցախին և առաջնագծին

29.10.2020

Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, ծնունդով Հայրավանքից, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների, ինչպես նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների կարգավորման համար: Վոլգոգրադի հայ համայնքի, Վոլգոգրադի հայկական եկեղեցու և Արթուր Մարտիրոսյանի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 500 հազար ռուբլի: Վոլգոգրադի հայ համայնքի և Արթուր Մարտիրոսյանի կողմից 5-ական միլիոն դրամ էլ հատկացվել է Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին՝ առաջնագծի համար առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով: Դեղորայքի եւ բուժման կազմակերպման նպատակով նույն աղբյուրից ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 1 միլիոն 200 հազար ռուբլի, 38 կլիոմետր երկարության կաբել՝400 հազար ռուբլի արժեքով և 1,5 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ գնվել է ՆԻՍԱՆ մակնիշի 1 ամենագնաց, 600 հազար ռուբլի արժեքով, եւ տրամադրվել Արցախի Շահումյանի շրջանի, ՈւԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա, 450 հազար ռուբլի արժեքով, Մարտակերտի շրջանի կարիքների համար: 1 միլիոն 860 հազար ռուբլու շրջանակներում գնվել եւ առաջնագիծ է ուղարկվել զինվորական հագուստ, գլխարկ, գուլպա, ձեռնոց: Արցախից տարհանված տարբեր տարիքի քաղաքացիներին տրվել է 20 պարկ հագուստ:
Հայրավանքի բնակչության կողմից հանգանակվել եւ առաջնագծի կարիքներ համար ձեռք է բերվել 450 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ իրեր: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, ծնունդով հայրավանքցի Արթուր Մարտիրոսյանին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03