Նորություններ
Ներքին Գետաշեն համայնքը օգնում է առաջնագծին
28.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Արտերկրում բնակվող Ներքին գետաշենցիների կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 133 հազար ԱՄՆ դոլար, համայնքի բնակչության կողմից՝ 5 միլիոն դրամ, իսկ Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ՝ 320 հազար դրամ : Ներքին Գետաշեն համայնքի բնակիչների կողմից շուրջ 5 միլիոն դրամի չափով սննդի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի տեսքով օգնություն է ուղարկվել առաջնագծին, բնակչությունը հատկացրել է նաեւ 8 տոննա կարտոֆիլ: Աջակցությունն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ներքին Գետաշեն համայնքում և արտերկրում գտնվող Ներքին գետաշենցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: