Նորություններ
Դդմաշեն համայնքն աջակցում է առաջնագծին
26.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի՝ արտերկրում ապրող բարերարների կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 100 հազար ռուբլուն համարժեք դրամ: Համայնքի առանձին բնակիչների կողմից առաջնագիծ է ուղարկվել 1200 շիշ ջուր, 100 կոմպլեկտ զինվորական տաք հագուստ, ԴՐՈՒԺԲԱ տեսակի 10 սղոց, ծխախոտ, հիգիենիկ այլ պարագաներ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Դդմաշեն համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: