Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լճաշեն համայնքի բնակիչները շարունակում են աջակցություն ցուցաբերել առաջնագծին

23.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Համայնքում կամ արտերկրում ապրող լճաշենցիների կողմից հավաքագրվել է շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար արժողության սնունդ, 5 հատ գեներատոր, տանիքի ցինկապատ թիթեղ, քնապարկ, հագուստ, զինվորական ներքնաշորեր, անձրևանոցներ, ձմեռային գլխարկներ և ձեռնոցներ, ծածկոցներ և սրբիչներ, 102 զույգ ռեզինե ճտքավոր կոշիկներ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ իրեր: Լճաշենի համայնքապետարանը Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին է փոխանցել 1 միլիոն, մանկապարտեզի կոլեկտիվը՝ 100 հազար դրամ: Համայնքի առանձին բնակիչներ անհատապես փոխանցումներ են կատարում Հայաստան Համահայկական հիմնադրամին: Աջակցությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Լճաշեն համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30