Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղ համայնքը շարունակում է աջակցել առաջնագծին

23.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Ձորագյուղի համայնքապետարանը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել 500 հազար դրամ, իսկ համայնքի մի խումբ բարերարների կողմից նույն հիմնադրամին՝ 3 միլիոն 400 000 դրամ և 6000 դոլար: Համայնքի բնակիչ Կարեն Գրիգորյանի կողմից առաջնագծին նվիրաբերվել է «ՈՒԱԶ» մակնիշի 1 ավտոմեքենա, 500 հազար դրամ փոխանցվել է Հայաստան Համահայկական հիմնադրամին, 400 հազար դրամի շրջանակներում հավաքագրվել եւ առաջնագիծ է ուղարկվել սննդի տարբեր տեսակներ, առաջին անհրաժեշտության այլ իրեր: Համայնքի բնակիչների կողմից ևս առաջնագծին տրամադրվել է 600 հազար դրամի սնունդ, դեղորայք, 11 տոննա կարտոֆիլ, պտուղ եւ բանջարեղեն: Աջակցությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ձորագյուղ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30