Նորություններ
Գեղհովիտ համայնքը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախին
23.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բնակիչների եւ համայնքի աշխատակազմի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվելել 1 միլիոն 380 հազար դրամ: Բացի այդ, առանձին բնակիչների տրամադրած նյութական միջոցներով առաջնագիծ է ուղարկվել 610 հազար դրամի սնունդ, 3 500 կիլոգրամ կարտոֆիլ, տրամադրվել է նաև 50 հատ քնապարկ, 5 հատ վառարան, 60 մետր երկաթյա շղթա, 50 զույգ վալինկա և ձեռնոց, առաջին անհրաժեշտության այլ իրեր: Գեղհովիտ համայնքի բնակիչների կողմից օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Գեղհովիտ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: