Նորություններ
Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն
19.10.2020

Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
Մարզպետ Գնել Սանոսյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեց երջանիկ ու ապահով մանկություն: