Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքար համայնքը և «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամը աջակցում են առաջնագծին

17.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամի և Ծակքար համայնքի բնակիչների կողմից հատկացվել է 874 000 ռուբլի, 18 հազար 250 դոլար և 770 000 դրամ, որից 9000 դոլարը տրամադրվել է «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից:
Արցախին, առաջնագծին և նրա կարիքների համար նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա, 1000 լիտր բենզին, 6 տոննա ալյուր, 1,7 միլիոն դրամի տարբեր տեսակի սնունդ, 300 արկղ ջուր, 8 հատ անվադող, 220 մետր քառակուսի մետաղական թիթեղ իր պտուտակներով, 2200 հատ անձրևանոց, 15 000 հատ պարկ, 1,5 միլիոն դրամի դեղորայք, 200 արկղ ծխախոտ, 3 հատ հեռուստացույց, 7 հատ հեռախոս, 53 հատ զինվորական տաք հագուստ, 43 զույգ զինվորական կոշիկ, 1 հատ գեներատոր, սղոց, բալգարկա, դռել, զոդման գործիք, հոսանքի փոխակերպիչ, հեռախոսի լիցքավորիչ, լապտեր, բանվորական ակնոցներ, կացին, բահ, ուրագ,այլ պարագաներ:
Բացի այդ Ծակքարի համայնքապետարանը համայնքի բնակիչների կողմից հավաքագրել և Համահայկական հիմնադրամին կամ համայնքային հիմնադրամին է փոխանցել 279 000 ռուբլի, 1 միլիոն 675 000 դրամ, 400 դոլար և 100 եվրո: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է նաև սնունդ, ծխախոտ, հագուստ, մեծ քանակությամբ դեղորայք: Աջակցությունը, «Ծակքար» համայնքային զարգացման հիմնադրամի և Ծակքար համայնքի կողմից, կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծակքար համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30