Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից վիրավորում ստացած Նարեկին

17.10.2020


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ով ուղեկցել է մարզպետին, Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:
Մարզպետը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրան մտահոգող հարցերով և նշել, որ խնդիրներ ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Գնել Սանոսյանը զրուցել է նաև Նարեկին բուժող բժիշկների հետ, տեղեկացել նրա բուժման ընթացքի մասին:
14-ամյա պատանին իր երախտագիտությունն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին՝ ուշադրության և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30