Նորություններ
Ճամբարակի համայնքապետարանն օժանդակում է առաջնագծին
16.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծին օժանդակելու նպատակով Ճամբարակի համայնքապետարան են մուտքագրվել կազմակերպությունների, իրավաբանական եւ քաղաքացիական անձանց կողմից կատարված նվիրատվություններ: Նրանց կողմից օժանդակություն է տրամադրվել շինանյութերի, սարքավորումների, դեղորայքի, հագուստի և քնապարկերի տեսքով:
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հատկացվել է ՈւԱԶ եւ ԳԱԶ-66 մակնիշի 1 ական ավտոմեքենա, սննդի տարբեր տեսակներ: Ճամբարակի համայնքապետարանն իր հերթին Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 250 հազար դրամ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է: