Նորություններ
Սարուխան համայնքի կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին տրամադրվել է նյութական օգնություն
16.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցությունն է ցուցաբերել Սարուխանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները և առանձին բարերարներ:
Սարուխան համայնքի բնակիչներ Վալենտին Հունանյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1 , Արթուր Ֆթոյանի կողմից ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա և 20 հատ անվադող, Գարիկ Ֆթոյանի և Հարութ Մխոյանի կողմից 1 ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենա, Գագիկ Աբրահամյանի և Արմեն Հունանյանի կողմից 8 հատ անվադող , Խաչիկ Խեքոյանի կողմից՝ «Վիլիս» մակնիշի 1, ՌԴ Նիժնի Նովգորոդում բնակվող մի խումբ սարուխանցիների կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 6, Արշակ Մելոյանի և ընկերների կողմից՝ «Վիլիս», մակնիշի 1, Հուսիկ Պետրոսյանի կողմից՝ «Վիլիս» և «Ուազ» մակնիշի 1-ական,Չելյաբինսկից՝ Նվեր և Վահան Քոլոզյանների կողմից ծխախոտ, մթերք, «Վիլիս խանտեռ» մակնիշի 1, Սարուխանի համայնքապետարանի կողմից՝ «Ուազ» մակնիշի 2 և «Բենզատար» ավտոմեքենաներ:«Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրինության՝ Արթուր և Աշոտ Աբրահամյանների կողմից նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 , ՆԻՍԱՆ մակնիշի 1 ամենագնաց ավտոմեքենա և 3 միլիոն 700 հազար դրամի շրջանակներում տրամադրվել է դեղորայք, հագուստ և պարագաներ:Արտերկրում բնակվող մի խումբ սարուխանցիների կողմից հանգանակված 10 հազար դոլարի շրջանակներում գնվել և առաջնագիծ է ուղարկվել զինվորական տաք հագուստ, քնապարկ, անձրևանոց, ձմեռային կոշիկ և ներքնաշոր: Սարուխան համայնքից Զապորոժե քաղաքում բնակվող Գարիկ Ֆթոյանը առաջնագիծ է ուղարկել զինվորական տաք հագուստ: Սարուխան համայնքից Նիժնի Նովգորոդում բնակվող Քլոյանների ընտանիքների կողմից տրամադրվել է կանացի և մանկական հագուստ, զինվորական ներքնաշոր:
Նույն համայնքի բնակիչների կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին օգնության կարգով տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ, հիգիենայի պարագաներ, 239 հատ բահ և քլունգ, 100 հատ հագուստ, ֆանար, ակնոց, անձրևանոց, ծխախոտ, ծածկոց, ներքնաշորի կոմպլեկտ,160 հատ գազի լիցքավորված բալոն, 4 հատ հոսանքի ագրեգատ և այլ պարագաներ: Համայնքի կողմից որոշակի օգնություն տրամադրվել է նաեւ դեղորայքի տեսքով:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Սարուխան համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: