Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամը» Արցախյան պատերազմի ընթացքում հատկացրել է ավելի քան 45 միլիոն դրամի օգնություն

15.10.2020


Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին և նրա կարիքների համար, ինչպես նաև Արցախից տեղափոխված ընտանիքներին իր գործուն աջակցությունն է ցուցաբերել «Հացառատի Զարգացման» բարեգործական հիմնադրամը` մոտ 45միլիոն 094 հազար 900 դրամի շրջանակներում նվիրաբերելով ավտոմեքենա, սնունդ և անհրաժեշտ պարագաներ:
Հիմնադրամի կողմից հատկացվել է ՈՒԱԶ մակնիշի 10 ավտոմեքենա՝ լիցքավորված, 32 հատ անվադող, 7 հատ հեռադիտակ, 1778 լիտր բենզին, դիզելային վառելիք և յուղ, ավելի քան 5 տոննա ալյուր, 156 հատ զինվորական անձրևանոց և տաք համազգեստ, 627 հատ զինվորական տաք գլխարկ և ձեռնոցներ, 1254 զույգ գուլպա, 23 վրան, 20 արկղ ջուր, 6 արկղ ծխախոտ, 1 հատ մեքենայի շարժիչ, 100 հազար դրամի երկարացման լար, 2 հատ դրուժբա մակնիշի սղոց, 242 հատ մարտկոց, 2 հատ համակարգիչ, 65 հատ գազի բալոն՝ լիցքավորված, 182 հատ լվացքի փոշի, 56 հատ քնապարկ, 576 300 հազար դրամի հիգիենայի պարագաներ, 59 հատ սղոց, կացին եւ ուրագ, 438 հատ բահի թաթ եւ պոչ, 78 հատ հոսանքի փոխակերպիչ, 4 հատ գեներատոր, 10 հատ տակառ, 3 հատ լամինատից դուռ, 150 հատ էլեկտրական լապտերներ, 20 հատ հեռախոսի լիցքացվորիչներ, 45 հատ քնապարկ, 2 հատ ջրի պոմպ, 3 հատ բալգարկա, 1000 հատ պարկ, 30 հատ 50 մետրանոց և 1 հատ 100 մետրանոց պալատկա, գիպսաստվարաթուղթ, փրփրապլաստ, պղնձյա լարեր, ջահ, պտուտակ, վարդակ, սիլիկոնե խողովակներ, այլ սարքավորումներ և պարագաներ, 457 հազար դրամի սնունդ, այլ մթերքներ, 70 900 դրամի մանկական հիգենիկ պարագաներ:
Հիմնադրամի կողմից վիրավոր զինծառայողի ընտանիքին հատկացվել է 1,5 տոննա քարածուխ, կատարվել են նաև հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հուղարկավորությունների որոշակի ծախսեր:
«Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի» պատասխանատուների հավաստմամբ՝ նմանօրինակ օգնությունները կրելու են շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում հիմնադրամին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30