Նորություններ
Վարդենիկցի գործարարը նյութական օգնություն ցուցաբերեց առաջնագծում մարտնչող Հայոց բանակին
14.10.2020
Հոկտեմբերի 14-ին Վարդենիկ գյուղ հասավ արտերկրից ուղարկված նյութական հումանիտար օգնությունը, որը հատկացվում է առաջնագծում մարտնչող մարտիկներին։ Այն տրամադրվել է վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանի կողմից։ Օգնության բեռների ցանկում են բուժսպասարկման նշանակության 2 ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, 1000 կոմպլեկտ զինվորական հագուստ, 40 հատ բենզինով աշխատող հոսանքի շարժական կայան, 10 հատ պերֆերատոր, Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների համար շորեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ։ Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ` վարդենիկցի գործարարների կողմից առաջնագծին տրամադրվող աջակցությունը շարունակական է։Առաջիկա օրերին արտերկրից սպասվում է եւս չորս մեծ բեռնատարների ժամանում` առաջնագծի եւ թիկունքի համար անհրաժեշտ բեռներով: