Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ
06.10.2020

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված, կասեցվել է մինչև ռազմական դրության ավարտը:
Տեղեկացվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը վերսկսելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ