Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ

06.10.2020

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 05-ի Ներքին մրցույթների անցկացումը կասեցնելու մասին N 1071-Ա հրամանով կասեցվել են հետևյալ ներքին մրցույթներին մասնակցելու համար դիմում ներկայացնելու գործընթացը և ներքին մրցույթների անցկացումը՝
1. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1).
2. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ5-3).
3. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-5).
4. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-4).
5. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-3).
6. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝94-1.4-Մ2-3).
7. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.4-Մ2-1).
8. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝94-3.4-Մ5-1):
Տեղեկացվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կասեցված մրցույթների վերսկսման մասին կհրապարակվի հայտարարություն՝ կասեցված յուրաքանչյուր մրցույթը վերսկսելու և անցկացնելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11