Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակցության աղոթք հնչեցվեց նաև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

03.10.2020

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս կատարվեց համազգային զորակցության աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանի: Այն կատավեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի: Զորակցության աղոթքի արարողությունից հետո առաջնորդական տեղապահը դիմեց եկեղեցում և նրանից դուրս գտնվող հավատավոր ժողովրդին:
« Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք՝ ձեզ հետ միասին, աղոթք բարձրացրեցին առ Աստված, մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության համար, սահմանին կանգնած և այս պահին պայքարի ելած վասն հայրենյաց մեր քաջարի զինվորների համար և նաև աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ Տերը իր լույսերի մեջ ընդունի մեր նահատակված զիվորների հոգիները:
«Արթուն կացեք և աղոթեք», - ասաց Տերը իր աշակերտներին: Այդ պատգամն այս պահին բոլորիս է ուղղված, որպեսզի ամեն ժամ արթուն լինենք և աղոթք անենք: Աղոթք բարձրացնենք մեր հայրենիքի և մեր զինվորի համար, մեր երկրի սահմանների խաղաղության համար:
Սիրելի մայրեր և քույրեր, դուք էլ այս պահին ճակատում եք, դուք էլ ձեր առաքելությունն եք իրականացնում, դուք էլ ձեր աղոթքներով թշնամու գնդակի ընթացքը շեղում եք: Դուք էլ ձեր աղոթքներով պետք է համոզված լինեք, որ կանգնած եք հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Ձեր զավակներից, ամուսիններից, ազգականներից շատերն այս պահին սահմանին են կանգնած, և դուք էլ եկել եք ձեր հոգևոր զորակցությամբ այդ ոգեղեն ուժը աղոթքի միջոցով փոխանցելու նրանց: Եվ վստահ եղեք, որ այդ աղոթքները նրանց պաշտպանում և զորացնում են:
Այս հողը, որի վրա մենք կանգնած ենք, մեր նահատակ, մարտիրոս հայորդիների արյունով է ոռոգված, և այդ արյունը մեզ ուժ ու վստահություն է տալիս:
Սարդարապատի, Ավարայրի, Շուշիի հաղթական ոգին այս պահին թևածում է հայոց սահմաններում: Թող այս Սուրբ Խաչը պահապան լինի մեր զինվորներին: Ուժ և զորություն հայ զինվորի բազկին: Թող Տերը պահապան լինի մեզ՝ բոլորիս, Ամեն»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30