Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը

03.10.2020


Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ այս ծանր ու դժվար օրերին համախմբվելու և միասնական ուժերով հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար:
Անգնահատելի է ձեր նվիրվածությունը մեր սահմանին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին տարատեսակ աջակցություն ցուցաբերելու հարցում:


Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներն, հիմնարկ -ձեռնարկություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական, կրթա-մշակութային հաստատություններին, մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցականներին, բարերարներին, կենսաթոշակառուներին և բոլոր բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայում և այս օրերին աջակցելու հարցում վճռական են տրամադրված:

Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու:


Ես խոնարհվում եմ ձեր   պատրաստակամության  և հայրենասիրության առջև:
Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն անպարտելի է, և այս պայքարում նրա հաղթանակն անխուսափելի է:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30