Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիրելի գեղարքունիքցիներ

03.10.2020

Սիրելի գեղարքունիքցիներ

Մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։
Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կարող են դիմել Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։
Մարզպետարանի պատասխանատու՝ Նարեկ Գրիգորյան, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հեռախոս՝ 060 65 02 00:

Առաջնագծի համար սնունդ, պարագաներ, դեղորայք տրամադրելու հարցերով դիմել Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանին, հեռախոս 077 35 54 41:

ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանին, հեռախոս՝ 093 63 62 47:

ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանին, հեռախոս 093 31 65 17:

Վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև 911 ծառայություն:


ՀՀ Գեղարքունիքի մարզային շտաբ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30