Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծովասար, Ձորագյուղ և Երանոս համայնքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

23.09.2020

Շարունակելով իր աշխատանքային այցը, սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ Ծովասար համայնքում, որտեղ, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իրականացվում են համայնքի 3-րդ և 4-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 796 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը: 3-րդ եւ 4-րդ փողոցները հիմնանորոգվում են 1000 գծամետր երկարությամբ եւ շուրջ 5400 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 25-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտված են հողային ու խճապատման աշխատանքները, կիսով չափ տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը: Աշխատանքները կավարտվեն մեկ-երկու շաբաթից:
Այս պահին սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ծովասարում ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 60-70 տոկոսը:
Ձորագյուղ համայնքում Գնել Սանսյանն այցելեց թիվ 11 եւ 12 փողոցներ, որտեղ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները: Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով:
Այցի հաջորդ վայրը Ձորագյուղի մշակույթի տանն էր, որտեղ իրականացվում է սուբվենցիոն հերթական ծրագիրը: Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն տեղադրված են նոր դռներն ու պատուհանները, կատարված են ներսի հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սրանով կավարտվի նաեւ մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որը փուլերով ընթացել էր նախորդ տարիների ընթացքում: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Երանոս համայնքում դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Գնել Սանոսյանն այցելեց մանկապարտեզ եւ 5, 7 եւ 11-րդ փողոցներ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես ներկայացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 30 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Սեպտեմբերի 22-ի դրությամբ կատարվել է ծրագրի մոտ 70 տոկոսը: Իրականացվել են մասնաշենքի ամրացման եւ հիմնանորոգման աշխատանքներ: Երանոսի թիվ 5, 7 եւ 11-րդ փողոցների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Արդեն ավարտված են հողային եւ խճապատման աշխատանքները, սկսվում է ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը, որը կավարտվի մինչեւ հոկտեմբերի կեսերը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1 կիլոմետր, մակերեսը՝ 5300 քառակուսի մետր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44