Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21- ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը. մենք այլևս սկսեցինք ապրել և
արարել ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում։
Մենք ապացուցեցինք,որ երազանքը կարող է իրականություն դառնալ։
Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին,այն ձեռք է բերվել բազմաթիվ դժվարությունների ու մաքառումների գնով։
Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի,բարձր գնահատելով ունեցած ձեռքբերումները, ոչինչ չի խնայի հզոր ու կայացած հայոց պետության համար։
Բոլորիս մաղթում եմ երջանկություն և լավատեսություն, խաղաղություն և բարեկեցություն օրեցօր շենացող Հայաստանի Անկախ Հանրապետությունում։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Անկախությունը։