Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին

18.09.2020

Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներ Սեւան Ամիրյանցին, Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Գեղամ Մինասյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը:
ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը:
Գնել Սանոսյանը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում մարզպետարանի կողմից կներկայացվի Դրախտիկի դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների գնահատումը, որից հետո կողմերը կարող են մտածել համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու մասին: «Դրախտիկի դպրոցից բացի, մարզի շատ համայնքների դպրոցներ կան, որոնք հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Ուրախ ենք, որ ձեր ընտրությունը կանգ է առել Դրախտիկի դպրոցի վրա։ Մենք պատրաստակամ ենք՝ մեր բաժին աջակցությունը ցուցաբերելու եւ պահանջվող ներդրումը կատարելու»,-հավաստեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59