Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ
04.09.2020

«Հարգելի՛ հայրենակիցներ,այսօր նշվում է այն կարևորագույն կառույցի տոնը, որի անդամները շուրջօրյա և պատասխանատու ծառայության մեջ են արտակարգ իրավիճակների ընթացքում:
Նրանք փրկարար առաքելություն են իրականացնում ամենատարբեր վայրերում: Մեր փրկարարների անձնուրաց աշխատանքն ու մասնագիտական հմտությունը բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկել, աղետալի և վտանգավոր իրավիճակներ կանխել:
Փրկարարների արհեստավարժ ու մարդասիրական աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Թերեւս, երախտագիտության խոսքերը քիչ են՝ արժեւորելու այն կարեւորագույն առաքելությունը, որն ամենօրյա անձնազոհության գնով եւ պարտքի գիտակցումով իրականացնում են մեր փրկարարները:
Սիրելի՛ փրկարարներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Անփորձանք ծառայություն և առողջություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։ Ցանկացած արտակարգ իրավիճակում տոկունություն ու զգուշություն եմ ցանկանում»։
Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Գնել Սանոսյան: