Նորություններ
Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ
03.09.2020

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է անասնակերի կուտակումը, որն այժմ ընթանում է բարձրադիր գոտիներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ: Անասնակերի կուտակումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջերը:Բուսածածկույթի սակավության պատճառով տնտեսություններն անասնակերի պակասը փորձում են լրացնել՝ այն այլ մարզերից ձեռք բերելով: «Անասնակերը նկատելիորեն սակավ է ստացվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:Հնձվում են բոլոր այն տարածքները, որտեղ բուսածածկույթ է նկատվում: Մենք ակնկալում ենք, որ մինչեւ անասնակերի կուտակման ավարտը տնտեսություններում կհավաքվի եւս 35-40 հազար տոննա անասնակեր»,-ներկայացրեցին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից: