Նորություններ
Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ Սլավոնական երկրների չեմպիոնական գոտին
02.09.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտիէ նվաճել ՌԴԿրասնոդարքաղաքումտեղիունեցածպրոֆեսիոնալբռնցքամարտիերեկոյի ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը , երեկոյիընթացքումտեղի է ունեցել 8 մենամարտ: ԳլխավորմենամարտումհանդիպելենՍերգեՍահակյանը, ով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ԵվգենիՎազեմը՝ՌԴՍտարիՕսկոլ քաղաքից: «ԱյսմենամարտումխաղարկվումէրԱՊՀեւՍլավոնականերկրներիգոտին: Մերմարզիկըմրցավարներիմիաձայնորոշմամբտարավվստահհաղթանակ:ՍերգեՍահակյանըայսմենամարտիցհետոարդենունի 2 չեմպիոնականգոտի:Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողություններ գրանցել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նոր բարձունքներ»,-նշեց Գեւորգ Սարգսյանը: