Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստում ավարտվել է մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը

20.08.2020

Արծվանիստ համայնքում ավարտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերից մեկը, որի շրջանակներում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքի տանիքը:
Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է14 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 150 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 4 միլիոն 300 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները սկսվել են մոտ երկու ամիս առաջ եւ ավարտվել օգոստոսի առաջին կեսի դրությամբ: «Արծվանիստի մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է արդեն մի քանի տարի, շենքային անբավարար պայմանների պատճառով: Այս ծրագրով արվեց առաջին կարեւոր քայլը շենքի հիմնանորոգման գործընթացում: Եկող տարվա սուբվենցիոն ծրագրով կնախատեսվեն կապիտալ նորոգման աշխատանքներ: Մանկապարտեզի վերաբացմանն անհամբեր է սպասում ողջ համայնքը »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30