Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

20.08.2020

 Օգոստոսի երկրորդ կեսից արդեն ընթանում են են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 14,5 կլիոմետր, որից շուրջ 6 կիլոմետրը՝ բնակավայրերի ներսում: Ասֆալբետոնյա շերտի տեղադրման մակերեսն ընդգրկելու է շուրջ 68 հազար քառակուսի մետր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 224 միլիոն 800 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «Կապավոր» ՍՊԸ-ն: «Նախատեսվում է իրականացնել ճանապարհի հիմքի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի,բնակավայրերում՝ մայթերի կառուցման, կահավորման եւ գծանշման աշխատանքներ: Շինարությունը նախատեսված է ավարտել եկող տարվա ընթացքում:Այս ճանապարհը հիմնանորոգման չի ենթարկվել 1983 թվականից սկսած: Ճանապարհի անցանելիության ապահովումը կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ՝ հատկապես ձմռան ամիսներին: Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում Ծովակ, Լճավան, Մաքենիս եւ Ախպրաձոր համայնքներում կնկատվի տնտեսական զարգացում ու աշխուժություն: Միաժամանակ այն կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ այս ճանապարհի սպասարկման տիրույթում են գտնվում միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Մաքենիսի վանական համալիրը, Ախպրաձորի տարածքում գտնվող քաղաք-հնավայրը, Ծովակի կիկլոպյան բերդ-ամրոցը, Ռուսա Առաջինի թողած ուրարտական արձանագրությունը, պատմության եւ բնության բազմաթիվ այլ կարեւոր հուշարձաններ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30