Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի 3 ոսկե մեդալակիր շրջանավարտներին

14.08.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը օգոստոսի 14֊ին Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ՝ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին:
Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները:
Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին: «Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ,քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի:
Ձեզ խրախուսելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ոգեւորել մեր աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն անցնել ձեր ճանապարհով: Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձգտումները դուք կպահպանեք նաեւ բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ու ձեր գիտելիքները կծառայեցնեք մեր հայրենիքի ծաղկմանն ու զարգացմանը:
Ես կարծում եմ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներն ավելի շատ արդյունք են այն բացթողումների, որոնք կրթական համակարգում թույլ են տրվել նախորդ տարիների ընթացքում: Ու որպեսզի ավելի շուտ ազատվենք այդ հիմնախնդիրներից, պետք է ձգտենք օր առաջ շտկել այդ բացթողումները՝ լուրջ ուշադրություն սեւեռելով կրթական մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ շնորհավորում, բարի ու անվտանգ ծառայություն եմ մաղթում մեդալակիր, արդեն Հայոց բանակի համազգեստը կրող Ռաֆիկ Ղազարյանին»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասնակցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59