Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում ավարտվել է ճանապարհաշինական սուբվենցիոն երկու ծրագիր, ընթացքում է եւս վեցը

12.08.2020

 Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական 35 ծրագիր, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, օգոստոսի 11-ի դրությամբ հաստատված 35 ծրագրերից երկուսն արդեն ավարտված է, իսկ ընթացքի մեջ են գտնվում Վերին Գետաշենի, Վարդենիկի, Կարճաղբյուրի, Երանոսի, Ձորագյուղի, Լիճքի ճանապարհաշինական ծրագրերը: «ՀՀ կառավարության կողմից հաստատված 35 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 765 միլիոն դրամ: Օգոստոսի 11-ի դրությամբ շինարարների հետ կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 2 միլիարդ 206 միլիոն դրամ: Ճանապարհաշինական աշխատանքներն արդեն ավարտվել են Արծվանիստ գյուղում եւ Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցում:Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 35,5 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհներ: Առաջիկա օրերի ընթացքում ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն նաեւ Գավառ, Մարտունի, Ծակքար, Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Հայրավանք, Շողակաթ, Ծովինար, Ներքին Գետաշեն, Աստղաձոր, Նորատուս, Ծովազարդ, Չկալովկա, Ճամբարակ, Սեւան, Գանձակ, Ծովագյուղ, Ակունք, Լճաշեն, Գեղհովիտ, ԾովասարԳեղամավան, Զովաբեր համայնքներում»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23